Լևոն Տեր-Պետրոսյանին այդ գնահատականը տալով Փաշինյանը պարտավոր է միացնել նաև Վազգեն Սարգսյանին և Սիրադեղյանին. Աղազարյան
Գիտե՞ք ինչ կա, որևէ մեկը որևէ մեկի գերի չի։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով հարցին, թե նորմա՞լ է, որ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ–ականներն արշավ են սկսել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ՝ հաշվի առնելով, որ հենց Տեր–Պետրոսյանի շնորհիվ առաջին անգամ Փաշինյանը հայտնվել ԱԺ–ում։
«Այդ գերի լինելու հանգամանքը անընդհատ բան են արել, հա դավաճանեց, հա այսպես արեց... Ոչ մեկը ոչ մեկի գերի չէ, պրոցեսները քաղաքական զարգանում են, գնում են, մարդիկ իրենց տեսակետների մեջ ճշգրտումներ են մտցնում և հանդես են գալիս նոր դիրքորոշումներով՝ իրենց քաղաքական կարիերան, իրենց նպաստը բերելու պետականության համար։
Բայց միանշանակ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ օգտագործում է հատվածային և ըստ նպատակահարմարության։ Լևոն Տեր-Պետրոսյանին այդ գնահատականը տալով նա պարտավոր է միացնել նաև Վազգեն Սարգսյանին և Վանո Սիրադեղյանին։ Չի արել, նշանակում է ինքը իր մղումների մեջ ազնիվ չէ, այլ ֆիքսված է ինչ-որ գաղափարների վրա»՞,–ասաց նա։