հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Այսօր Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է

Այսօր Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է

Այսօր հայ մեծանուն  կոմպոզիտոր, դաշնակահար, ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է։

Նրա տաղանդը հայրը դեռ հինգ տարեկանում նկատելով՝ որոշում է, որ տղան պետք է երաժշտությամբ զբաղվի։

Առնո Բաբաջանյանը 1929թ. ընդունվել է Երևանի կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը: 1947թ. ավարտել է նույն կոնսերվատորիայի ստեղծագործական, 1948թ.՝ Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինները: 1946-1948թթ. կատարելագործվել է Մոսկվայի Հայ մշակույթի տան երաժշտական ստուդիայում: 1950-1956թթ. դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում:

Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում է երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն։ Նա ստեղծագործել է տարբեր ոճերով՝ դասական, պոպ, ջազ։

Բաբաջանյանի ստեղծագործական ոճը ձևավորվել է Արամ Խաչատրյանի և Սերգեյ Ռախմանինովի ազդեցությամբ։ Կոմպոզիտորը մեծ հեղինակություն է վայելել և համագործակցել է պոետ Ռոբերտ Ռոժդեստվենսկու և երգիչ Մուսլիմ Մագոմաևի հետ։

Սակայն Բաբաջանյանի ստեղծագործական անհատականությունը դրսևորվել է հատկապես դաշնամուրի և նվագախմբի համար գրած «Հերոսական բալլադում», ապա դաշնամուրային տրիոյում: Բաբաջանյանի ինքնատիպ ոճը դրսևորվել է նաև ջութակի ու դաշնամուրի սոնատում, թավջութակի կոնցերտում: Նրա «Վաղարշապատի պար», «Պրելյուդ» և «Էքսպրոմտ» գործերն արժանացել են բարձր գնահատականի:

Հայտնի երգերից են՝ «Королева красоты», «Голубая тайга», «Улыбнись», «Будь со мной», «В нежданный час», «Встреча», «Воспоминание», «Позови меня», «Загадай желание», «Благодарю тебя», «Свадьба»)։

Ֆենոմենալ հաջողության հասան համահեղինակներ Եվգենի Եվտուշենկոյի հետ գրված երգերը ( «Не спеши», «Чёртово колесо», «Твои следы»), Անդրեյ Վոզնեսենսկու հետ գրված «Год любви», «Москва-река», «Верни мне музыку» երգերը և Լեոնիդ Դերբենյովի հետ համատեղ գրված «Лучший город земли» երգը։

«Առաջին սիրո երգը» и «Երևան»- ը համարվում են որպես հիմն հարազատ քաղաքի։ Խորհրդային լավագույն ֆիլմերից շատերում հնչում են նրա հեղինակած կատարումները՝ «Առաջին սիրո երգը», «Երջանկության մեխանիկան», «Հարսնացուն հյուսիսից» և այլն։

Մահացել է 1983թ.-ի նոյեմբերի 11-ին: 1991թ. Մոսկվայում, իսկ 1996թ. Երևանում ստեղծվել են «Առնո Բաբաջանյան» հիմնադրամները: Երևանում Բաբաջանյանի անունով կոչվել են Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճը, փողոց, երաժշտական ուսումնարան, իսկ 2003թ. կանգնեցվել է հուշարձանը:

 
 

  • Կիսվել: