Իսրայելի պաշտպանության նախարարը հրամայել է թույլ չտալ Գրետա Թունբերգին տեղափոխող նավի ժամանումը Գազայի ափեր
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հանձնարարել է զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումներին թույլ չտալ հայտնի էկոակտիվիստ Գրետա Թունբերգին և նրա համախոհներին տեղափոխող Madleen նավի մոտենալը Գազայի ափերին:
Ինչպես փոխանցում է Ynet պորտալը, Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ թույլ չեն տա որևէ մեկին խախտել Գազայի ծովային շրջափակումը, որի գլխավոր նպատակը ՀԱՄԱՍ-ին զենքի փոխանցումը կանխելն է։
Նա հակասեմիտ է համարել Գրետա Թունբերգին և համախոհներին՝ պնդելով, որ նրանք տարածում են ՀԱՄԱՍ-ի քարոզչությունը: