երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հունվարի 22-ն Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է, մշակույթի ոլորտի ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել կոմպոզիտորի հուշարձանին

Հունվարի 22-ն Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է, մշակույթի ոլորտի ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել կոմպոզիտորի հուշարձանին

Հունվարի 22-ը հայ մեծանուն կոմպոզիտոր և դաշնակահար, Խորհրդային Միության և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է։
 
Հնարավոր է սա 14 մարդ, մարդիկ կանգնած են, ծառ and դրսում նկարն է
 
Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի նախաձեռնությամբ մշակույթի ոլորտի մի շարք ներկայացուցիչներ ծաղիկներ են խոնարհել կոմպոզիտորի հուշարձանին։
 
Հնարավոր է սա 8 մարդ, մարդիկ կանգնած են and դրսում նկարն է
 
Արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Արտյոմ Նաղդյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը, Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի տնօրեն Արմեն Հարությունյանը և քոլեջի երգչախումբը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոսներ, Բաբաջանյանի արվեստի երկրպագուներ։
 
Ի հիշատակ հայ քաջարի զինվորների՝ քոլեջի երգչախումբը հանդես է եկել «Տղերքը, որոնք չկան» կատարմամբ։

  • Կիսվել: