կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
ՔՊ-ականներն ու իրենց պարագլուխը դեռ չե՞ն հայտարարել, որ առաջին նախագահի ու կաթողիկոսի հանդիպումը, Մայր Աթոռի չլուծարվելն ու ՀՀԿ-ի նախաձեռնությամբ անվստահության գործընթացի մեկնարկը նոր պատերшզմի կհանգեցնի. Աբրահամյան

ՔՊ-ականներն ու իրենց պարագլուխը դեռ չե՞ն հայտարարել, որ առաջին նախագահի ու կաթողիկոսի հանդիպումը, Մայր Աթոռի չլուծարվելն ու ՀՀԿ-ի նախաձեռնությամբ անվստահության գործընթացի մեկնարկը նոր պատերшզմի կհանգեցնի. Աբրահամյան

ՔՊ-ականներն ու իրենց պարագլուխը դեռ չե՞ն հայտարարել, որ առաջին նախագահի ու կաթողիկոսի հանդիպումը, Մայր Աթոռի չլուծարվելն ու ՀՀԿ-ի նախաձեռնությամբ անվստահության գործընթացի մեկնարկը նոր պատերազմի կհանգեցնի: Դեռ սպասում եմ, հաստատ ասելու են: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ավերակապաշտների խմբակն իշխանատենչության երազանքների իրականացման շրջանակներում սեփական ժողովրդի դեմ ինքնության և գոյության պատերազմ է սկսել, ինչի հետևանքը նրանց իսկ քաղաքական ջախջախումն է լինելու», - նշել է նա:

Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրել Դավիթ Համբարձումյանին։ Այս մասին գրել էր խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարությունը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը սույն թվականի հունիսի 7-ին կայացած նիստում միաձայն որոշեց «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկ ներկայացնել՝ որպես թեկնածու առաջադրելով Մասիս համայնքի ղեկավար, Հայաստանի Հանրապետական կուսակցության Խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանին»,-գրել է Մամիջանյանը։

Նշենք նաև, որ նախօրեին Հայաստանի Հանրապետության առաջին նախագահն այցելել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և առանձնազրույց ունեցել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Զրույցի ընթացքում առաջին նախագահն իր լիակատար աջակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին՝ միաժամանակ խստիվ դատապարտելով Հայոց 1700-ամյա Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների հակասահմանադրական ոտնձգությունը։

  • Կիսվել: