շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
N զորամասի կազմավորման տարեդարձի առթիվ անցկացվել է հանդիսավոր արարողություն

N զորամասի կազմավորման տարեդարձի առթիվ անցկացվել է հանդիսավոր արարողություն

N զորամասի կազմավորման 29-րդ տարեդարձի առթիվ հուլիսի 4-ին անցկացվել է հանդիսավոր արարողություն։

Հրամանատարությունը անձնակազմին ներկայացրել է զորամասի ստեղծման պատմությունը, անցած փառավոր մարտական ուղին, իրենց խիզախությամբ և բանակաշինության գործում նշանակալի ներդրմամբ աչքի ընկած սպաներին ու զինվորներին:

Զորամասի հրամանատարը շնորհակալություն է հայտնել անձնակազմին բարեխիղճ ծառայության համար, պատվոգրերով խրախուսել մարտական պատրաստության բարձր արդյունքներ ցուցաբերած և օրինակելի զինծառայողներին։

  • Կիսվել: