հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
ԱՄՆ-ում Կոմիտասին նվիրված համերգ է կազմակերպվել

ԱՄՆ-ում Կոմիտասին նվիրված համերգ է կազմակերպվել

Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակի առթիվ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է համերգ, որն անցել է ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանատանը: Համերգի հասույթը տրամադրվել է Վանաձորի տարեցների տանը, տեղեկացնում է Ամերիկայի ձայնը:

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանը համերգ-միջոցառման ժամանակ նշել է. «Կոմիտաս վարդապետը խորհրդանշում է հայոց ազգի վերածնունդը»:

Համերգին ներկա կիթառահար Հակոբ Ջաղացպանյանը ևս հանդես է եկել խոսքով՝ նշելով. «Եթե չլիներ Կոմիտասը, երևի թե այլ կերպ կդրսևորվեր հայկական դասական երաժշտությունը: Դա մեր սյունն է, հիմքն է, որի հիման վրա մեր բոլոր դասականները կառուցեցին մեր երաժշտության պատմությունը»:

Նշենք, ոիր համերգի մենակատարը դաշնակահար Շահան Արծրունին էր:

  • Կիսվել: