շաբաթ, հունիս 22
22 / 6 / 2024
Զատուլինը ուղենշել է ղարաբաղի կոնֆլիկտի հանգուցալուծման իր տեսլականը

Զատուլինը ուղենշել է ղարաբաղի կոնֆլիկտի հանգուցալուծման իր տեսլականը

"Իմ խորին համոզմունքն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ինչպես այլ հակամարտություն, կարող էր լուծվել", - ռուսական Առաջին ալիքի "Պոզներ" ծրագրում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը:


"Իմ վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի խնդրի նկատմամբ ձեւավորվել է ոչ երեկ, հիշեցնեմ, որ ես եղել եմ դեռ առաջին Պետդումայի պատգամավոր եւ այն կոմիտեի նախագահ, որտեղ այժմ ծառայում եմ առաջին տեղակալ", - հիշեցրել է Զատուլինը: Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ինչպես այլ հակամարտություն, կարող էր լուծվել այն պատճառով, որ այդ լուծման հիմքում փոխզիջում կա: "Նախ եւ առաջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որն այսօր իրեն անվանում է Արցախի Հանրապետություն, ճանաչված չէ, բայց այն գոյություն ունի, եւ նա ապրում է եւ ուզում եմ ձեզ ասել, որ ոչ մի գնով եւ երբեք չի համաձայնի որեւէ կերպ, թեկուզ ձեւական վերադարձի Ադրբեջանի կազմ",- նշեկ է պատգամավորը:


Զատուլինը կարծում է, որ " նույնիսկ այն պահին, երբ փլուզվեց Խորհրդային Միությունը Ադրբեջանի, նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքային սահմաններում անկախ Ադրբեջանի ճանաչումն արդեն ձգձգվել էր, քանի որ արդեն այն ժամանակ՝ 1991-ին, երեք տարի հակամարտություն էր ընթանում։ «Ադրբեջանն այն ժամանակ լիովին չէր վերահսկում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքը»,- հիշեցրել է պատգամավորը։
"Այդ պատճառով փոխզիջումը որն է ։ Պետք է ճանաչել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը եւ Ադրբեջանից անկախ լինելու ցանկությունը ։Իսկ փոխարենը պետք է Ադրբեջանին հանձնվեն Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս գտնվող այն շրջանները, որոնք այսօր զբաղված են Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության հայկական ուժերի կողմից։ Նման շրջանները յոթն են ։ Տվյալ դեպքում խոսքը 5 – ի մասին է, քանի որ երկուսը այն շրջաններն են, որոնք կապ են ապահովում Հայաստանի հետ ՝ Քելբաջարը եւ Լաչինը։ Ահա, ըստ էության, այդ ժամանակ այդ շրջաններ կարող են վերադառնալ ադրբեջանցի փախստականները։ Դա է փոխզիջումը։ Այս փոխզիջման ճանապարհին, իհարկե, և Հայաստանի, և Ադրբեջանի ազգայնականները կսկսեն գոռալ."Դա մեր Ղարաբաղն է, մենք այն կվերադարձնենք", իսկ մյուսները հակառակը․ "Ոչ մի բան չենք տա այն, ինչ մենք ետ ենք վերցրել, ետ ենք վերցրել արյան ու կյանքի գնով, դա մերն է",- նշել է պատգամավորը։


Միևնույն ժամանակ, պատասխանելով այդ կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության պաշտոնական դիրքորոշման մասին հարցին, Զատուլինն ասել է, որ ՌԴ պաշտոնական դիրքորոշումը ձևավորվում է նաև հակամարտության կարգավորման վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում ՝ հիշեցնելով, որ այնտեղ են մտնում Բացի Ռուսաստանից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից: "Եվ սա միակ հակամարտությունն է, որի շրջանակներում շատ մոտ են համանախագահների դիրքորոշումները", - ասել է Զատուլինը:
"Իրականում, ես կարծում եմ, որ եթե մենք ԱՄՆ–ի եւ Ֆրանսիայի հետ հարաբերություններում բարդություններ չունենայինք և լիովին վստահեինք միմյանց, ապա մենք պետք է հակամարտության կողմերին թելադրեինք մեր լուծումները", - ասել է ռուս քաղաքական գործիչը:
Միևնույն ժամանակ նա հիշեցվրել է, որ ՌԴ պաշտոնական դիրքորոշումն այն է, որ կողմերը իրենք պետք է պայմանավորվեն, առաջին հերթին, և երկրորդ, որ ամենակարևորն է ՝ ոչ մի դեպքում չի կարելի այդ հարցը լուծել ռազմական ճանապարհով։ «Ցավոք, Ադրբեջանն անընդհատ ավելացնում է իր ռազմական բյուջեներն ու հռետորաբանությունը։ Ինչպես գիտեք, 2016 թվականի ապրիլին հարձակում ձեռնարկեց՝ հնգօրյա, վեցօրյա պատերազմ, որը բերեց շատ լուրջ զոհերի և Ադրբեջանի, և Լեռնային Ղարաբաղի կողմից։ Ես կտրականապես դեմ եմ դրան։ Եվ այդ օրակարգով ես հերթական անգամ գնացի Լեռնային Ղարաբաղ",- ընդգծել է պատգամավորը։
Զատուլինը նշել է, որ Ադրբեջանի արձագանքը Լեռնային Ղարաբաղ իր այցի վերաբերյալ արժանի է իր զարմանքին, "քանի որ հակամարտության տարբեր փուլեր կան": "Ահա ադրբեջանցիների ավագ եղբայրները ՝ թուրքերը, ինչպես գիտեք, 1974 թվականից օկուպացնում են Հյուսիսային Կիպրոսը։ Այնուամենայնիվ, Հյուսիսային Կիպրոսի մարդիկ կարող են միմյանց մոտ գնալ, քայլել եւ ոչ ոք այդ առիթով հիստերիա չի բարձրացնում", – ասել է քաղաքական գործիչը ՝ ընդգծելով, որ "եթե դուք իսկապես ցանկանում եք կարգավորում, ապա հայկական կողմին վախեցնելու փոխարեն, հիշեցնեմ, որ որոշ պաշտոնյաներ (Ադրբեջանի խմբ.), ներառյալ նախագահը, հրապարակայնորեն հայտարարել են, որ Երեւանն էլ պետք է վերադարձնեն, որ դա ադրբեջանական հող է, պատմական է, եւ մենք այն անպայման կվերադարձնենք...»


Հաղորդման մեկ այլ հատվածում, Խոսելով ԱՊՀ երկրների հետ Ռուսաստանի հարաբերությունների մասին Հայաստանի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների համատեքստում, Զատուլինն ընդգծել է, որ Ռուսաստանը փորձում է «դիմանալ։ հավասարությանը, իսկ Պոզների այն նկատառմանը, որ այդ մոտեցումը դուր չի գալիս եւ մեկին, եւ մյուսներին, ընդգծել է. "Կարող է դուր չգալ, բայց թեև մենք Հայաստանի հետ ռազմական միության պայմանագիր ունենք, Ադրբեջանի հետ ոչ, մենք չենք դիտարկում Հայաստանին միակողմանի պաշտպանությունը կոնֆլիկտի հարցում։ Մենք փորձում ենք այս իրավիճակը պահել բալանսավորված վիճակում ",- եղրափակել է պատգամավորը։

  • Կիսվել: