երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Տեսանելի ապագայում ոչ մի երկիր ընդունակ չէ հայերի և հայ ժողովրդի համար փոխարինել ՌԴ-ի հետ հարաբերությունները. Զատուլին

Տեսանելի ապագայում ոչ մի երկիր ընդունակ չէ հայերի և հայ ժողովրդի համար փոխարինել ՌԴ-ի հետ հարաբերությունները. Զատուլին

Համոզված եմ, որ տեսանելի ապագայում ոչ մի երկիր ընդունակ չէ հայերի և հայ ժողովրդի համար փոխարինել Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները։ Այս մասին ռուս-հայկական միջազգային «Լազարև ակումբի» վեցերորդ հանդիպման ժամանակ ասաց Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

Նա կարծիք հայտնեց, որ Ռուսաստանի վրա պատասխանատվությունը բարդելու փորձը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի հետ բոլոր կապերը խզելու անհրաժեշտության մասին մտքի շարունակությունն է, ուստի, ըստ նրա, հայ ժողովրդի ինքնորոշման կամքի դեմ բռնություն է իրականացվել։

«Երբ Ռուսաստանը պայքարում է իր գոյության համար՝ դիմակայելով իր դեմ միավորված Արևմուտքին, այդ նույն պահին մեր դաշնակից Հայաստանը դավաճանում է այն ամենին, ինչ կապված է մեր համագործակցության հետ։ Ես չեմ կարող համաձայնվել դրա հետ»,-նշեց Զատուլինը։

  • Կիսվել: