հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Զանգվածային երթ Նյու Յորքում՝ Արցախի անկախության ճանաչման պահանջով

Զանգվածային երթ Նյու Յորքում՝ Արցախի անկախության ճանաչման պահանջով

Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Յորք քաղաքում տեղի հայ համայնքն ավտոերթի ուղեկցությամբ զանգվածային երթ է կազմակերպել՝ պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը: «Ճանաչեք Արցախը»՝ վանկարկել են երթի մասնակիցները:

Նրանք  ավտոմեքենաներից դուրս պարզել են Հայաստանի և Արցախի դրոշները՝ վանկարկելով «Հաղթելու ենք», «Արցախը Հայաստան է» և «Պայքար, պայքար մինչև վերջ»:

Նշենք, որ երթի մասնակիցները պահանջել են նաև դատապարտել Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ այդ պետություն ցանկանում է շարունակել Հայոց ցեղասպանությունը:

 

  • Կիսվել: