հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Զախարովան՝ ԼՂ հակամարտության կարգավորման ուղիների մասին

Զախարովան՝ ԼՂ հակամարտության կարգավորման ուղիների մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին օրերի լարվածությանը: Նա նշել է, որ որ Ռուսաստանն ինչպես ազգային մակարդակով, այնպես էլ՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում շարունակում է ակտիվ միջնորդական ջանքերը, որոնք ուղղված են ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանն ու բանակցային գործընթացի վերսկսմանը:

Զախարովան ասել է, որ Պուտինը մի քանի անգամ ԼՂ հարցը քննարկել է Փաշինյանի հետ, նաև՝ Ալիևի, ԱԳՆ մակարդակով նույնպես քննարկումներ են եղել:

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի հավաստմամբ՝ ՌԴ-ն գործողությունների տարբեր մեխանիզմներ է մշակում, այդ թվում՝ մոսկովյան հարթակի՝ ՌԴ-ի, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման համար տրամադրումը՝ Մինսկի խմբի համանախագահությամբ:

 

  • Կիսվել: