ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ըստ նախնական տվյալների՝  Արցախում 14 օր հետո կկայանա նախագահական ընտրությունների 2-րդ փուլ․ Խորհրդարան են անցնում 3 ուժ

Ըստ նախնական տվյալների՝ Արցախում 14 օր հետո կկայանա նախագահական ընտրությունների 2-րդ փուլ․ Խորհրդարան են անցնում 3 ուժ

Ըստ նախնական տվյալների Արցախում 14 օր հետո կկայանա նախագահական ընտրությունների 2-րդ փուլ։ Խորհրդարան են անցնում 3 ուժ։ Երկրորդ փուլում միմյանց հետ կմրցեն «Ազատ Հայրենիք- ՔՄԴ» դաշինքի առաջնորդ Արայիկ Հարությունյանը և արտգործնախարար Մասիս Մայիլյանը։ Հարությունյանին, ըստ նախնական տվյալների, առաջին փուլում հաղթելու համար պակասեց մի քանի հարյուր ձայն։

Խորհրդարան են անցնում, դարձյալ ըստ նախնական տվյալների, 3 քաղաքական ուժ՝ «Ազատ Հայրենիք- ՔՄԴ» դաշինքը, նախկին ՊՆ Սամվել Բաբայանի « Միասնական հայրենիք» կուսակցությունը և նախկին անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի «Արդարություն» կուսակցությունը։

Հատկանշական է, որ երկրորդ փուլ անցած Մասիս Մայիլյանի «Նոր Արցախ» կուսակացությունը նախնական տվյալներով խորհրդարան չի անցել։  Այսպիսով, կարելի է փաստել, որ Մայիլյանը իր ձայների զգալի մասը  ստացել է Սամվել Բաբայանի և նրա գլխավորած քաղաքական ուժի աջակցության շնորհիվ։

 

  • Կիսվել: