ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Վիվա-ՄՏՍ-ի «Z» սակագնային պլանն արցախցիներին կտրամադրվի անվճար

Վիվա-ՄՏՍ-ի «Z» սակագնային պլանն արցախցիներին կտրամադրվի անվճար

Վիվա-ՄՏՍ-ի «Z» սակագնային պլանն արցախցիներին կտրամադրվի անվճար

Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ 2020թ. հոկտեմբերի 2-ից Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող արցախցիները կարող են մեկ ամիս շարունակ անվճար օգտվել Վիվա-ՄՏՍ-ի՝ «Z» սակագնային պլանից:

Սակագնային պլանի շրջանակում բաժանորդը ստանում է.

  • ZOOM, SKYPE, VIBER, WHATSAPP, MESSENGER, ZANGI, TELEGRAM հավելվածներից օգտվելու հնարավորություն (փաթեթների ակտիվ լինելու դեպքում հավելվածներից օգտվելիս հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում [Zoom, Skype՝ մինչև 31.10.2020թ., ներառյալ]),
  • 3 ԳԲ ինտերնետ,
  • 200 րոպե (ցանցի ներսում, հայաստանյան օպերատորների ցանցեր, Արցախի ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստան, «Vodafone Ուկրաինա» [մինչև 31.12.2020թ., ներառյալ)
  • 10 000 ներցանցային րոպե (200 րոպե փաթեթը սպառելուց հետո), ինչպես նաև 200 SMS դեպի հայաստանյան բջջային ցանցեր ուղարկելու հնարավորություն:

Արցախյան անձնագիր ունեցող յուրաքանչյուր անձ «Z» սակագնային պլանն ակտիվացնելու համար կարող է ձեռք բերել միայն մեկ SIM քարտ:

Սակագնային պլանին բաժանորդագրվելու համար համեցեք սպասարկման կենտրոն:

  • Կիսվել: