կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Վալերի Պեկրեսը բավականին խելացի և խարիզմատիկ գործիչ է. արցախցի նախարար

Վալերի Պեկրեսը բավականին խելացի և խարիզմատիկ գործիչ է. արցախցի նախարար

Վալերի Պեկրեսը բավականին խելացի և խարիզմատիկ գործիչ է։ Ֆրանսիայի նախագահ ընտրվելու դեպքում վստահ հավակնելու է ԵՄ լիդերի դերին։ Այս մասին գրում է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:

"Շատ լավ է պատկերացնում մեր տարածաշրջանը, ունի ուժեղ թիմ, տասնամյակներով ձևավորված քաղաքական հայացքներ և գաղափարներ։ Առիթ ունեցա մասնակցելու Վ․Պեկրեսի՝ Արցախի նախագահի կողմից տրված ընդունելությանը",- գրել է արցախցի նախարարը։ 

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահի թեկնածու, Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսը օրերս այցելել է Արցախ, ինչից հետո ընդգրկվել է Ադրբեջանի սև ցուցակում:

  • Կիսվել: