երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Եվլախում միայն նկարվել են, իսկ բանակցություններ եղել են Շուշիում՝ Շահրամանյանի մասնակցությամբ. Խանումյան

Եվլախում միայն նկարվել են, իսկ բանակցություններ եղել են Շուշիում՝ Շահրամանյանի մասնակցությամբ. Խանումյան

Ես չեմ կարծում, որ Եվլախում որեւէ բանակցություն եղել է, նրանք այնտեղ նկարվում էին, քանի որ ադրբեջանցիներին նկար էր պետք, որ հրապարակեին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը:

«Թող Շահրամանյանն ասի՝ որտեղ է բանակցել, ում հետ է բանակցել: Եթե բանակցություններ եղել են, ապա դրանք եղել են Շուշիում՝ Շահրամանյանի եւ Ադրբեջանի հատուկ ծառայությունների միջեւ: Եվլախում ընդամենը նկարն էր, իսկ իրական գործընթացը տեղի էր ունենում Շուշիում»,-ասաց նա:

  • Կիսվել: