ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Դրական փորձ ունեցող արցախյան կրթօջախները կարելի է վերստեղծել ՀՀ տարածքում. Խանումյան

Դրական փորձ ունեցող արցախյան կրթօջախները կարելի է վերստեղծել ՀՀ տարածքում. Խանումյան

Դրական փորձ ունեցող արցախյան կրթական օջախները կարելի է վերստեղծել ՀՀ տարածքում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը։

«Այդպիսիք են, օրինակ, արցախյան երեք արհեստագործական ուսումնարանները։ Այս ուսումնարաններն արժե վերականգնել այն մարզում, որտեղ հիմնովին տեղավորվելու է արցախցիների մեծամասնությունը։ Այս ուսումնարանները ստեղծած հիմնադրամների ներուժը, նրանց մասնագիտական կարողությունները, կապերը, հայաստանյան մասնագետների առկայությունը կարելի է օգտագործել ավելի կատարելագործված կրթօջախ ստեղծելու համար։ Մենք կարիք ունենք որակյալ արհեստագործական կրթության, որակյալ արհեստագործական կրթությունը տնտեսության հիմնասյուներից է», - գրել է նա։

  • Կիսվել: