ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Համընդհանուր անզորության քարոզ է․ հետո զարմանում ենք, թե ինչու է գնալով վիճակը վատանում․ Խանումյան

Համընդհանուր անզորության քարոզ է․ հետո զարմանում ենք, թե ինչու է գնալով վիճակը վատանում․ Խանումյան

Համընդհանուր քարոզ է գնում, որ մեր հարցը պետք է լուծեն աշխարհի ուժեղները, միջազգային կառույցները։ Նայում եմ դպրոցական միջոցառում` աշակերտները նման կոչեր են արտասանում, բարձրաստիճան պաշտոնյաները նման քարոզ են անում տարբեր կոլեկտիվների հետ հանդիպման ժամանակ, որոշ քաղաքական ուժեր հավատում են, որ ստորագրություններով ինչ֊որ բանի կարելի է հասնել և այլն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ տարածքային ու ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը:

Նա նաեւ հավելել է. «Եվ հետո զարմանում ենք, թե ինչու է գնալով վիճակը վատանում։ Համընդհանուր անզորության քարոզ է, սեփական ուժերին չվստահելու քաղաքականություն, իրականությունից փախչելու միտում։

Միայն սեփական խնդիրները սեփական ուժերով լուծելու կամքն է բերելու մեզ հաջողություններ, նոր դաշնակիցներ և միջազգային հանրության աջակցություն։ Մյուս դիրքում միայն խղճալու են, ողորմություն տան, լավագույն դեպքում վրդովված հետևեն մեր կործանմանը։ Մեր հարցերը մենք պետք է լուծենք»։

  • Կիսվել: