ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վահրամ Պողոսյան․ ՀՀ քաղաքացու կամքով տեղի ունեցած Հեղափոխությունը ոչինչ մեզանից չի տարել, բայց վերադարձրել է... Հույս, Հավատ ու Կամք

Վահրամ Պողոսյան․ ՀՀ քաղաքացու կամքով տեղի ունեցած Հեղափոխությունը ոչինչ մեզանից չի տարել, բայց վերադարձրել է... Հույս, Հավատ ու Կամք

Արցախյան «Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը անրադարձել է արցախցի քաղաքական մեկնաբան Վահրամ Աթանեսյանի հոդվածներից մեկին, որում նա խիստ քննադատության է ենթարկում ՀՀ ներկայիս իշխանություններին։

Իր ֆեյսբուքյան հրապարակման մեջ Պողոսյանը, մասնավորապես, գրել է․ «Հարգելով պարոն Աթանեսյանի տեսակետը` իմ անհամաձայնությունն եմ ուզում հայտնել սույն հոդվածում բերված թեզերի հետ։ Նախ թե ինչպես է 10-ից 9-ը որակում ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունը, կարծում եմ, սիրողական գնահատականների խնդիր չէ։ Գոնե սոցիոլոգիական ուսումնասիրությունների արդյունքները ՀՀ Վարչապետի ունեցած բարձր վարկանիշի մասին այլ բան են վկայում։ Վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ տնտեսական հաջողություններին մասնագիտական դաշտում գնահատականներ տալու ժամանակը, համոզված եմ, չի ուշանալու, բայց, դատելով արդեն առկա ցուցանիշներից, դրական դինամիկան ակնհայտ է։ Ինչ վերաբերում է Արցախյան հիմնախնդրի շուրջ ստեղծված իրավիճակին, կարծում եմ, բավարար է անգամ հռետորական հարց բարձրացնելը. իսկ ի ՞նչ է փոխվել, որ հանկարծ մտահոգվելու տեղիք է տվել։ Եթե ամեն ինչ բանակցային գործընթացում այդքան ավելի լավ էր, ինչո՞ւ ունեցանք Ապրիլյան պատերազմը...

Մի օր այս հարցերի հանդեպ պետք է անկեղծ լինենք, ու կտեսնենք, որ ՀՀ քաղաքացու կամքով տեղի ունեցած Հեղափոխությունը ոչինչ մեզանից չի տարել, բայց վերադարձրել է... Հույս, Հավատ ու Կամք։ Մնացածը կփաստեն ժամանակն ու թվերը...»

 

  • Կիսվել: