Վաղը հարգանքի տուրք՝ Քարին տակի պաշտպանության համար մղված մարտերում զոհված հայորդիների հիշատակին
Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես, ասվում է․
"Սիրելի Շուշեցիներ և Քարին տակցիներ հրավիրում եմ Ձեզ վաղը`հունվարի 26֊ին, ժամը 11։00 ին Եռաբլուր հարգանքի տուրք մատուցելու 1992 թվականի Քարին տակի պաշտպանության համար մղված մարտերում զոհված հայորդիների հիշատակին"։