ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ունենք դաշնակիցներ, բայց նրանք մարտադաշտում չեն, նրանց կարիքը չկա, մենք ինքնուրույն մարտնչում ենք. Հովհաննիսյան

Ունենք դաշնակիցներ, բայց նրանք մարտադաշտում չեն, նրանց կարիքը չկա, մենք ինքնուրույն մարտնչում ենք. Հովհաննիսյան

Մեր զինված ուժերնայս պահին մարտական գործողությունները վարում են և հաղթանակները տանում են միայնակ՝ հենվելով միայն մեր ԶՈՒ և մեր ժողովրդի բարձր մարտունակության և մոբիլիզացիոն բացարձակ ցուցանիշների վրա։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

՛՛Ընդամենը 48 ժամվա ընթացքում տասնյակ հազարավոր մեր քաղաքացիներ ներկայացել են, կազմավորել են նոր ստորաբաժանումներ, մարտի են նետվել, և նրանց շնորհիվ են կռվում մեր հաղթանակները։

Այո՛, մենք ունենք դաշնակիցներ, բայց նրանք մարտադաշտում չեն, քանզի նրանց կարիքը չկա, մենք ինքնուրույն մարտնչում ենք՛՛,-նշեց նա։

  • Կիսվել: