շաբաթ, դեկտեմբեր 5
5 / 12 / 2020
Ucom-ում կգործի 0 դրամ/րոպե հատուկ սակագինն Արցախից և դեպի Արցախ զանգելու համար

Ucom-ում կգործի 0 դրամ/րոպե հատուկ սակագինն Արցախից և դեպի Արցախ զանգելու համար

Ռազմական իրավիճակով պայմանավորված, Արցախում ռոմինգին միանալիս հոկտեմբերի 21-ից ժամը 18։00-ից կգործի 0 դրամ/րոպե հատուկ սակագինը մուտքային, դեպի Ucom, ինչպես նաև տեղական զանգերի համար, հատնում են Ucom ընկերությունից: 

Ավելին, ֆիզիկական անձանց համար Հայաստանից դեպի Արցախ զանգերի և կարճ հաղորդագրությունների համար նույնպես կգործի 0 դրամ հատուկ սակագինը։
 
Նշենք, որ Արցախում Ucom հեռախոսահամարից օգտվելու համար մինչև Հայաստանից մեկնելն անհրաժեշտ է ակտիվացնել ռոմինգ ծառայությունը: Ծառայությունն ակտիվացնելու կամ ապաակտիվացնելու համար անհրաժեշտ է հավաքել *121# և հետևել հեռախոսի էկրանին հայտնված հրահանգներին: Ռռոմինգի ակտիվացումն անվճար է:
Հիշեցնենք, որ Արցախում ինտերնետից օգտվելու ժամանակ Ucom-ի բաժանորդները յուրաքանչյուր ՄԲ համար վճարում են 17 դրամ։

  • Կիսվել: