չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Թշնամու կողմից հրթիռակոծվել են Մարտունի քաղաքը, Քաշաթաղի շրջանի Ուռեկան, Իշխանաձոր, Այգեհովիտ և Վուրգավան համայնքները

Թշնամու կողմից հրթիռակոծվել են Մարտունի քաղաքը, Քաշաթաղի շրջանի Ուռեկան, Իշխանաձոր, Այգեհովիտ և Վուրգավան համայնքները

Հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը  մղված մարտերին զուգահեռ, Ադրբեջանը հերթական անգամ խախտել է հրադադարի մասին պայմանավորվածությունը,  կրակ բացել Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, թիրախավորել քաղաքացիական օբյեկտներ։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԻ պետական ծառայությունից։

Մասնավորապես, հրթիռակոծվել են Մարտունի քաղաքը, Քաշաթաղի շրջանի Ուռեկան, Իշխանաձոր, Այգեհովիտ և Վուրգավան համայնքները։

Տուժածների ու վնասների մասին տեղեկությունները ճշտվում են։

  • Կիսվել: