Թշնամու հարվածից այս պահին Արցախում առնվազն 46 քաղաքացիական անձ է զոհվել. ԱՀ ՄԻՊ
Այս պահի դրությամբ Արցախում թշնամու հարվածից զոհվել է առնվազն 46 քաղաքացիական անձ, վիրավորների թիվը հասնում առնվազն 144-ի: Այս մասին քիչ առաջ հայտնեց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
Բեգլարյանը նշեց, որ որոշակի տեղեկություններ ունեն մի շարք բնակավայրեր ադրբեջանական զինված ուժերի կամ դիվերսիոն խմբերի մուտք գործելու մասին. «Բայց քանի որ այնտեղ մարտական գործողություններ են ընթանում, չենք կարողացել դեռ մինչև վերջ պարզել բոլոր հանգամանքները, ուստի այս դեպքերը դեռևս արձանագրված, հաշվարկված չեն վիճակագրության մեջ: Դրան լրացուցիչ կանդրադառնանք»: