ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Թշնամին նաև կասետային ռումբերով հրթիռակոծել է Ստեփանակերտի կենտրոնական ու ծայրամասային մի քանի փողոցներ

Թշնամին նաև կասետային ռումբերով հրթիռակոծել է Ստեփանակերտի կենտրոնական ու ծայրամասային մի քանի փողոցներ

Հոկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը ադրբեջանական զինուժի թիրախակետում դարձյալ Ստեփանակերտն է հայտնվել, հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։

Գիշերվա ընթացքում հակառակորդը տարբեր զինատեսակներով ու կասետային ռումբերով հրթիռակոծել է կենտրոնական ու ծայրամասային մի քանի փողոցներ, զգալի վնաս հասցրել մարդկանց սեփական ունեցվածքին, ավերել բնակարաններ: Նաև տնտեսական նշանակության մեկ օբյեկտի է հարված հասել:

Ընդհանուր վնասների չափը ճշտվում է:

Գիշերվա հրետակոծությունից տուժել է 3 քաղաքացիական անձ, նրանց տեղափոխել են հիվանդանոց:

 

  • Կիսվել: