Թշնամին դաշտում թողնելով տասնյակ դիակներ հետ է շպրտվել․ Արծրուն Հովհաննիսյան
Այսօր հյուսիսում հարձակումը թշնամին սկսել է ավելի վաղ, դաշտում թողնելով տասնյակ դիակներ հետ է շպրտվել։ Այս մասին գրում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նշենք, որ այսօր առավոտյան Արցախի պաշտպանության բանակի հաղորդագրությունից հայտնի դարձավ, որ հեսգիշերից հետո կակառակորդի ուժերը փորձել են նոր հարձակում ձեռնարկել հարավ-արևելյան ուղղությամբ, որը կասեցվել է բանակային ստորաբաժանումների կողմից: Թշնամական ուժերը հաջողության հասնելու փորձեր են ձեռնարկել նաև ճակատային գծի հյուսիսային հատվածում, որը նույնպես կասեցվել է: Այստեղ ևս թշնամական ուժերը կրել են լուրջ կորուստներ: