երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ծաղկաշատի մանկապարտեզը կվերաբացվի, մեկնարկում են շենքի վերականգնման աշխատանքները. համայնքապետ

Ծաղկաշատի մանկապարտեզը կվերաբացվի, մեկնարկում են շենքի վերականգնման աշխատանքները. համայնքապետ

ԱՀ Ասկերանի շրջանի Ծաղկաշատ համայնքն ունի 195 բնակիչ. պատերազմից հետո գյուղից հեռացողներ չեն եղել։

 Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ծաղկաշատի՝ օրերս կայացած ՏԻՄ ընտրություններում վերընտրված համայնքապետ Սուրեն Սարգսյանը:

«Համայնքում վերաբնակեցվել է 18 ընտանիք՝ 70 հոգով: Դպրոցն ունի 34 աշակերտ. շենքը վերանորոգման կարիք ունի: Մանկապարտեզը չի գործում շենքային պայմանների պատճառով՝ չնայած , որ գյուղում մանկապարտեզի կարիքը շատ է զգացվում։ ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը խնդիրը ներկայացրել է և ՀՕՄ֊Ի Արևմտյան ափի ատենապետուհի Ժակլին Բունիաթյանի արձագանքը չի ուշացել։ Շուտով կմեկնարկեն մանկապարտեզի նախկին շենքի վերանորոգման աշխատանքները. չափագրման գործընթացը սկսվել է։ Աշխատանքները նախատեսվում է իրականացնել ՀՕՄ֊ի ԱՄՆ արևմտյան ափի և ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Համայնքում գործում են համայնքային կենտրոն, բուժկետ, մշակույթի տուն, որոնք ևս վերանորոգման կարիք ունեն. ունենք հանդիսությունների սրահ: Պատերազմական գործողությունների ժամանակ 2 տուն մասնակի վնասներ է կրել: Գյուղամիջյան ճանապարհների մի մասը սալապատված է, իսկ մյուս մասը բարեկարգման կարիք ունի: Ունենք ջրի խնդիր: Գյուղն ապահովված է էլեկտրաէներգիայով, գազաֆիկացված է»,- ներկայացրել է Ս. Սարգսյանը։

Բնութագրությունը հասանալի չէ

Մեր զրուցակիցը ցավով նշեց, որ պատերազմի ընթացքում մեկ համագյուղացի է զոհվել:

Խոսելով բնակիչների զբաղվածության և նրանց ապագա ծրագրերի մասին՝ համայնքապետը նշել է, որ բնակիչները շարունակում են ապրել ու արարել իրենց հայրենի գյուղում՝ մշակելով իրենց հողը:

  • Կիսվել: