ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հողը մշակելը` բնօրրանը շենացնելու միջոց. Կարմիր գյուղ

Հողը մշակելը` բնօրրանը շենացնելու միջոց. Կարմիր գյուղ

ԱՀ Ասկերանի շրջանի Կարմիր գյուղ համայնքի բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն է, հացահատիկի մշակությունն ու այգեգործությունը։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Կարմիր գյուղի համայնքապետ Հովիկ Պետրոսյանը նշել է, որ գյուղն իր անվանումը ստացել է դեռս 1921 թվականին։ «Պատմական անցյալ ունեցող մեր բնակավայրը 106 բնակիչ ունի։
 
44-օրյա պատերազմից հետո սիրով տեղահանված երկու ընտանիքի ենք ընդունել։ Բոլորն այս օրերին լծված են գյուղատնտեսական աշխատանքներին, հող են մշակում՝ դրանով իսկ փորձելով շենացնել հայրենի բնօրրանը։ Դպրոցում կրթվում և դաստիարակվում է 19 աշակերտ: Ունենք համայնքային կենտրոն, բուժկետ, նաև վերանորոգված հանդիսությունների սրահ՝ նախատեսված 200 հոգու համար»,-տեղեկացրել է Հ. Պետրոսյանը։
44-օրյա պատերազմի ընթացքում համայնքում հինգ տուն մասնակիորեն վնասվել է, այդ տների տանիքներն արդեն վերանորոգվել են:
 
« Գյուղը գազաֆիկացված է, 1963 թվականից՝ էլեկտրաֆիկացված: Դեպի մայրաքաղաք շաբաթական երեք անգամ գործում է տրանսպորտ»,- ավելացրել է մեր զրուցակիցը։

  • Կիսվել: