Այգեստանում 58 տեղահանված ընտանիք է հաստատվել. համայնքապետ
ԱՀ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքը 1301 բնակիչ ունի. պատերազմից հետո էլ բոլորը շարունակում են ապրել ու արարել հարազատ գյուղում։
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Այգեստանի համայնքապետ Մհեր Վանեսյանը: Խոսելով համայնքի անվան ծագման մասին՝ նա տեղեկացրեց, որ գյուղի պատմությունը սկսվում է 17-րդ դարից:



Գյուղամիջյան ճանապարհները ևս պետք է բարեկարգվեն: Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով վնասվել են գյուղի գրեթե բոլոր տները, որոնք պետական և անհատական միջոցներով վերանորոգվում են:
Գյուղում գործում է Սուրբ Աստվածածին եկեղեցին»,-ներկայացրել է համայնքապետը:

Մեր զրուցակիցը ցավով տեղեկացրեց, որ 44-օրյա պատերազմում հանուն հայրենիքի պաշտպանության 6 համագյուղացի է զոհվել, 14-էլ՝ վիրավորվել:Անդրադառնալով բնակիչների զբաղվածությանը՝ համայնքապետը նշեց, որ նրանք հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ։ Աշխատում են նաև պետական համակարգում։ «Գյուղում երիտասարդները շատ են, նրանք հավատով ապրում, արարում ու շենացնում են գյուղը»,- ընդգծել է համայնքի ղեկավարը: