Ստեփանակերտը ենթարկվում է ագրեսիվ հարձակման, կան զոհեր և վիրավորներ ԱՀ ՄԻՊ
Այս պահին Ստեփանակերտը ենթարկվում է ագրեսիվ հարձակման, հայտնում է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյան՝ Twitter-յան գրառմամբ։
Նրա խոսքով՝ ադրբեջանական զինված ուժերը արդեն մի քանի ժամ անընդմեջ հարվածում են մայրաքաղաք Ստեփանակերտին։
«Քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ, կան նաև ավերածություններ։ Ստեփանակերտում այս ողջ պատերազմի ընթացքում թերևս ամենաագրեսիվ հարձակման օրն է», - մասնավորապես գրել է նա: