երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ստեփանակերտում կկառուցվի նոր, իր չափերով գուցե ամենամեծ բնակելի թաղամասը. Արայիկ Հարությունյան

Ստեփանակերտում կկառուցվի նոր, իր չափերով գուցե ամենամեծ բնակելի թաղամասը. Արայիկ Հարությունյան

Ստեփանակերտում կկառուցվի նոր, իր չափերով գուցե ամենամեծ բնակելի թաղամասը: Այս մասին իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը:

«Առաջիկայում կսկսվեն թաղամասի նախագծանախահաշվային աշխատանքները: Սպասվող նախագահական ընտրություններին ընդառաջ ձևավորվող նախընտրական շտաբներում շարունակում եմ ամենօրյա հանդիպումներս իմ թեկնածությանն աջակցող քաղաքացիների հետ: Դրանց ընթացքում, ի թիվս այլ հարցերի, խոսել եմ վերջերս սփյուռքահայ գործարարի հետ ձեռք բերված նոր պայմանավորվածության մասին, որի արդյունքում Ստեփանակերտում կկառուցվի նոր, իր չափերով գուցե ամենամեծ բնակելի թաղամասը: Առաջիկայում կսկսվեն թաղամասի նախագծանախահաշվային աշխատանքները:

Շուտով դրան կանդրադառնամ ավելի մանրամասն…»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Հարությունյանը:

  • Կիսվել: