Ստեփանակերտի պայթյունի գործով 5 փորձաքննությունից 3-ի եզրակացությունները ստացվել են․ ՔԿ
2023-ի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի դեպքով նշանակված 5 փորձաքննություններից 3-ի եզրակացությունները ստացվել են։ Այս մասին ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեից։
ՔԿ-ի փոխանցմամբ՝ ստացվել են դիակի դատաբժշկական, դատագենետիկական, դատահամաճարակաբանական, համալիր դատահոգեբուժական և դատապայթյունատեխնիկական փորձաքննությունների եզրակացությունները։
Սակայն դեռևս չեն ստացվել 2-ի՝ դիակի դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննությունների եզրակացությունները։
Քրեական վարույթի շրջանակում ներկայում որևէ անձ մեղադրյալի դատավարական կարգավիճակ չունի։
Քննչական կոմիտեից այլ մանրամասներ չեն հայտնում՝ նշելով, որ դրանք պարունակում են հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ։
2023-ի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտից ոչ հեռու գտնվող բենզինի պահեստի տարածքում տեղի ունեցավ պայթյուն, որի հետևանքով գրանցվեց 219 զոհ, 22 անհետ կորած, ևս 300-ը վիրավորվեցին։
2023-ի հոկտեմբերից ՔԿ-ն հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելու մասին հոդվածով քրեական վարույթ է նախաձեռնել, որն առ այսօր շարունակվում է։



