ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ստեփանակերտի մի շարք փողոցներում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Ստեփանակերտի մի շարք փողոցներում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Սույն թվականի հոկտեմբերի 5-ին միացման աշխատանքների իրականացմամբ պայմանավորված, կդադարեցվի մայրաքաղաքի մի շարք փողոցների գազամատակարարումը։

Այս մասին տեղեկացնում են "Արցախգազ" ՓԲԸ֊ից՝ մանրամասնելով, որ 09:30֊ից մինչև 13:00֊ն կդադարեցվի Խաչատրյան, Պուշկին, Սպանդարյան, Փետրվարի 20, Դանիելյան, Մետաքսագործներ փողոցների, 09:30-ից մինչև 12:00֊ն՝ Գ.Չաուշ փողոցի 25-81 կենտ, 15:00-ից մինչև 17:00֊ն՝ Պարսեղով փողոցի սեփական տների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը պատճառած անհանգստության համար։

  • Կիսվել: