ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ստեփանակերտի բնակելի տներից մեկի հարակից հողամասում հայտնաբերվել է չպայթած կասետային ռումբ. ԱՀ ԱԻՊԾ

Ստեփանակերտի բնակելի տներից մեկի հարակից հողամասում հայտնաբերվել է չպայթած կասետային ռումբ. ԱՀ ԱԻՊԾ

 ԱՀ ԱԻՊԾ-ից հայտնում են՝ այսօր 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Մետաքսագործների փողոցի բնակելի տներից մեկի հարակից հողամասում հայտնաբերվել է չպայթած կասետային ռումբ:
 
«Սակրավորները քիչ հետո տեղում այն կվնասազերծեն: Պայթյունի ձայն լսելու դեպքում՝ չանհանգստանալ: Տեղեկատու հեռախոսներ՝ 911,101,112: 047 940911»,- հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից:

  • Կիսվել: