երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ստեփանակերտի անխափան ջրամատակարմանն ուղղված աշխատանքները կավարտվեն գալիք ամռանը․ Արցախի նախագահ

Ստեփանակերտի անխափան ջրամատակարմանն ուղղված աշխատանքները կավարտվեն գալիք ամռանը․ Արցախի նախագահ

Պատարա–Ստեփանակերտ նոր ջրագծի կառուցման առաջին փուլի ավարտը նախատեսված է գալիք տարվա հուլիսին, ինչի շնորհիվ հնարավորություն կընձեռվի մայրաքաղաք Ստեփանակերտն ապահովվել անխափան ջրամատակարարմամբ ու որակյալ ջրով։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Ազգային ժողովի նիստի ընթացքում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝  նշելով, որ ջրամատակարարման առումով ընթանում են լայնածավալ աշխատանքներ․ ծրագիրը կավարտվի  2 տարում․

"Ինչ վերաբերում է Ստեփանակերտի ջրմատակարարմանը՝ հուլիս ամսին ավարտվելու է Պատարա-Ստեփանակերտ նոր ջրագծի կառուցումը, որի արժեքը կազմելու է մոտ 5 միլիարդ։ Այն Ստեփանակերտն ապահովելու է անխափան, որակյալ ջրով,-ասաց երկրի ղեկավարը՝ մանրամասնելով, որ Ստեփանակերտը մինչ այս սնուցող գետի ջուրը հորդառատ անձրևների  ժամանակ ֆիլտր կայանները չեն կարողանում զտել։
 
Սկսված է Պատարայի ջրամբարի կառուցումը։ Առաջին փուլում այն նախատեսվում է հարմարեցնել Ստեփանակերտի ջրագծին։
 
Ջրամբարի կառուցումը, որը մինչև 15 միլիարդ ներդրում է պահանջելու, ընդհանուր առմամբ  կտևի առնվազն 3 տարի՝  բաղկացած երկու փուլից։
 
Գալիք տարվա փետրվար-մարտ ամիսներին ավարտվելու են Սովետարխի՝  Նախիջևանիկ, Վարդաձոր, Խրամորթ, Խնապատ, Ասկերան համայնքների մոտ 2500-3000 հեկտար  հողատարածքների ոռոգումանը միտված ծրագրով ընթացող  աշխատանքները։
 
Շուտով կլավարտվեն Հիլիսի ավելի քան 15 տարի առաջ վթարված ջրամբարի վերանորոգման աշխատանքները, որը ոռոգման համար կծառայի նաև Նորագյուղին և այլ համայնքների"։
 
Նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է, որ այս  ենթակառուցվածքները հիմք են տալիս զարգացնել տնտեսությունը:

  • Կիսվել: