հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ստեփանակերտ. 5-րդ դպրոցի մերձակայք (լուսանկար)

Ստեփանակերտ. 5-րդ դպրոցի մերձակայք (լուսանկար)

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ ԱՀ ԱԻՊԾ-ն հայտնել էր, որ թշնամին դարձյալ հրետակոծեց Ստեփանակերտը։ Նախնական տվյալներով կա մեկ վիրավոր։

Արցախի դեմ ադրբեջանաթուրքական պատերազմը շարունակվում է։ Քաղաքացիական ենթակառուցվածքներն ու հանրային նշանակության օբյեկտները մնում են թշնամու նշանակետում։

Քիչ առաջ Ստեփանակերտում հնչել է օդային տագնապի ազդանշանը, որի ընթացքում 120 մմ ականանետի մի քանի հարված է հասցվել մայրաքաղաքի բնակելի թաղամասերին։

Քաղաքացիական բնակչության շրջանում նախնական տվյալներով կա մեկ տուժած, իսկ քաղաքում` բազմաթիվ ավերածություններ։

  • Կիսվել: