հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Ստեղծված փորձությունների միջով ստիպված ենք անցնել հանուն Արցախը հայկական պահելու և մեր հողի վրա արժանապատիվ ապրելու իրավունքի․ Վարդանյան

Ստեղծված փորձությունների միջով ստիպված ենք անցնել հանուն Արցախը հայկական պահելու և մեր հողի վրա արժանապատիվ ապրելու իրավունքի․ Վարդանյան

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հանդիպումներ է ունեցել Ասկերանի շրջանի Նորագյուղ, Խնձրիստան, Պատարա համայնքների բնակչության հետ։
 
«Ուզում եմ ասել, որ ինձ հպարտ եմ զգում տեսնելով արցախահայության տոկունությունը:
 
Ստեղծված փորձությունների միջով ստիպված ենք անցնել հանուն Արցախը հայկական պահելու և մեր հողի վրա արժանապատիվ ապրելու իրավունքի:
 
Սա դժվար ճանապարհ է, բայց վստահեցնում եմ, որ սա միակ ընտրությունն է, որը թույլ կտա պահպանել մեր հայրենիքը»,- գրել է Վարդանյանը։

  • Կիսվել: