երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Քարոզչությունը՝ քարոզչություն, բայց փաստերը, մեղմ ասած, հարցերի տեղ թողնում են․ Վահրամ Աթանեսյան

Քարոզչությունը՝ քարոզչություն, բայց փաստերը, մեղմ ասած, հարցերի տեղ թողնում են․ Վահրամ Աթանեսյան

Աջակիցներն ու կամակիրներն Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանին բնութագրում են որպես անաչառ եւ սկզբունքային գործչի: Քարոզչությունը՝ քարոզչություն, բայց փաստերը, մեղմ ասած, հարցերի տեղ թողնում են:  Այս մասին գրում է վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը։


«Վերցնենք մեկ օրինակ՝ ինչպե՞ս էր Մասիս Մայիլյանը բնութագրում 2016թ. ապրիլյան մարտական գործողությունները, երբ փորձագետ էր. «Ադրբեջանական կողմը պատերազմում կիրառել է իր սպառազինությունների գրեթե բոլոր տեսակները եւ կրել կենդանի ուժի եւ տեխնիկայի, ներառյալ՝ տակների, ուղղաթիռների եւ ԱԹՍ-երի մեծ կորուստներ»: https://regnum.ru/news/polit/2222583.html

Արդեն զբաղեցնելով ԱՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնը, Մասիս Մայիլյանը նույն երեւույթը գնահատել է այսպես. «2016թ. ապրիլյան իրադարձությունները նկարագրելու համար օգտագործում են տարբեր տերմիններ՝ սրացում, էսկալացիա, ռազմական բախումներ, բռնության բռնկում եւ այլն: Գտնում եմ, որ ամենաճիշտ տերմինն «Ապրիլյան պատերազմն», է, որը սահմանափակված էր ժամանակով եւ կիրառված սպառազինությունների տեսակներով: https://www.aniarc.am/2018/04/13/massis-mayilyan-interview-12-april-2018/


Մի դեպքում Ադրբեջաանը «կիրառել է իր սպառազինությունների գրեթե բոլոր տեսակները»՝ եթե երեւույթը գնահատում է փորձագետ Մայիլյանը, երկրորդ դեպքում «կիրառված սպառազինությունները սահմանափակ» են, քանի որ խոսում է Արցախի արտաքին գործերի նախարար Մայիլյանը:
Սա սկզբունքայնությու՞ն է: Իհարկե՝ ոչ: Եւ չկա երաշխիք, որ արդեն նախագահի պաշտոն զբաղեցնելով՝ Մայիլյանը կարող է օգտագործել ոչ թե «Ապրիլյան պատերազմ» տերմինը, այլ՝ «բռնության բռնկումը»՝ ինչպես միջնորդներն են ասում:


ց: Եւ հենց այդտեղ է, որ երկիմաստությունը, նույն երեւույթին տրվող տրամագծորեն ներհակ գնահատականն անթույլատրելի են»,- մասնավորապես ասված է գրառման մեջ։

  • Կիսվել: