շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սկսում ենք նոր համազգային շարժում. Արշամյան

Սկսում ենք նոր համազգային շարժում. Արշամյան

Մենք սկսում ենք մի նոր շարժում՝ համազգային  շարժում, որն անվանել ենք «Համազգային շարժում 2․0»: Այն մակարդակի է բարձրացնելու Հայաստան-Սփյուռք հարաբերությունները և  նպաստելու է դրամական հոսքերի մշտական գալուն դեպի ՀՀ և Արցախ: Այս մասին այսօր ճեպազրույցում ասաց ՛՛Հայաստան՛՛ համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը:

՛՛Յուրաքանչյուրիդ ներգրավվածությունը շատ կարևոր է:

Շարժումն անվանել ենք «50PLUS»: Այս շարժումը հախուռն սկսվել է մեր տարբեր համայնքներում։ Մեր հայրենակիցները պահանջում են, որ ոչ միայն միանվագ օգնություն ուղարկեն ՀՀ, այլև գրանցվեն հիմնադրամի կայքում՝ ամեն ամիս որոշակի գումար նվիրաբերելով Հիմնադրամին։

Պատկերացրեք՝ եթե այս շարժմանը միանա 1 միլիոն մարդ, ապա ամեն ամիս Հիմնադրամում կունենանք 50 միլիոն դոլար՝ եթե վերցնում ենք 50 դոլարը՝ որպես չափանիշ։ Սրանով մեծ թափ կհաղորդենք դրամահավաքին՛՛-հավելեց ՛՛Հայաստան՛՛ համահայկական հիմնադրամի տնօրենը:

 

  • Կիսվել: