երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Սխալ պատկերացում կա 95 տոկոսի մոտ, որ 5 տարի հետո ռուսական խաղաղապահ ուժերը հեռանալու են՝ այդպիսի բան չկա․ Լևոն Տոր-Պետրոսյան

Սխալ պատկերացում կա 95 տոկոսի մոտ, որ 5 տարի հետո ռուսական խաղաղապահ ուժերը հեռանալու են՝ այդպիսի բան չկա․ Լևոն Տոր-Պետրոսյան

Ինձնից չսպասեք այսօր ճշգրիտ տեղեկություններ։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ խոսելով Արցախի ապագայի մասին իր պատկերացումներին։

«Պուտինը, Մակրոնն ու Բայդենն էսօր խոսում են Նիկոլի հետ։ Ես պիտի իմանամ՝ ի՞նչ է պարտնյորների մտադրությունը, իսկ դա ասում են ոչ ինձ, ոչ Սերժին, ոչ Ռոբերտին, ասում են միայն Նիկոլին։ Նա էլ, չգիտեմ, հասկանում է, թե հասկանալուց հետո էլ աղավաղում է նրանց ասածները։ Ես ավելի շատ դրան եմ հակված, որ չի էլ հասկանում»։

Անդրադառնալով Արցախում ռուսական զորքի ներկայությանն ու ապագային, Տեր- Պետրոսյանը պատասխանեց․ «Պայմանագրով 5 տարի էր նշված։ Նախ սխալ պատկերացում կա 95 տոկոսի մոտ, որ 5 տարի հետո ռուսական խաղաղապահ ուժերը հեռանալու են։ Այդպիսի բան չկա»։

Տեր-Պետրոսյանն ընթերցեց պայմանագրի կետը, ըստ որի՝ 5 տարին լրանալուց հետո մի քանի անգամ ևս 5 տարով կարող է երկարացվել Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետը, եթե կողմերից մեկը չառարկի։

«Հայ-ռուսական հարաբերությունները հաստատված են հրաշալի իրավաքաղաքական հիմքերի վրա: 1997 թվականին ստորագրված պայմանագիրը փայլուն իրավաբանական պայմանագիր է: Դրա տակ բազմաթիվ այլ օրենքներ կան: Այդ բոլորն իմ օրոք են կնքվել: Եթե դա չլիներ, մենք շատ ավելի շուտ պարտված կլինեինք Արցախում ու Նիկոլի բախտը կբերեր՝ էտ պարտությունն իր գլխին չէր կոտրվի: Ինչի՞ եք պանիկա գցում, որ ռուսները 5 տարի հետո հեռանալու են, ինչի՞ են եկել, էդպես թևերը թափ տալիս, գնո՞ւմ են։ Գրված է պայմանագրում, վերջ»,- ասաց Տեր-Պետրոսյանը։

  • Կիսվել: