հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Շուշիում թյուրքական միջոցառում է անցկացվել

Շուշիում թյուրքական միջոցառում է անցկացվել

Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շուշիում անցկացվել թյուրքական աշխարհի մշակութային ժողով, գրում է ermenihaber.am-ը:

«‎Թուրքական մշակույթի ու արվեստի համատեղ զարգացման միջազգային կազմակերպության»‎ (TURKSOY) կազմակերպմամբ, տեղի է ունեցել կառույցի անդամ երկրների թատրոնների ղեկավարների ժողով։

Ժողովին մասնակցել են Թուրքիայի, Ադրբեջանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի, ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ներկայացուցիչները։

Քննարկվել է թյուրքախոս երկրների մշակութային համագործակցության խորացման հարցը։

Հիշեցնենք, որ թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպությունը՝ TURKSOY-ը, Շուշի քաղաքը հռչակել է «2023թ․ Թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք»։

 

  • Կիսվել: