չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Շուշիի մերձակայքում մարտերը շարունակվում են. ՊՆ խոսնակ

Շուշիի մերձակայքում մարտերը շարունակվում են. ՊՆ խոսնակ

Շուշիի մերձակայքում մարտերը շարունակվում են: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կատարում են իրենց խնդիրները` հակառակորդին զրկելով նախաձեռնողականությունից: Այս մասին հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Ավելի վաղ Արցախի ՊԲ-ն հայտնել էր, որ Շուշի-Քարին տակ հատվածում ինտենսիվ մարտեր են ընթացել թշնամական հայտնաբերված խմբավորումների դեմ, որի արդյունքում վերջինս, կորցնելով մեծ քանակությամբ ուժեր, նահանջել է: Յուրային զորքերը զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր: Նշված ժամանակահատվածում ճակատային գծի տարբեր ուղղություններում ոչնչացվել է թշնամական ուժերին պատկանող 1 տանկ, 4 միավոր ավտոտեխնիկա և 8 անօդաչու թռչող սարք:

  • Կիսվել: