շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Շուշիի անցակետի մոտ այսօր տեղի ունեցած միջադեպի տեսագրությունը

Շուշիի անցակետի մոտ այսօր տեղի ունեցած միջադեպի տեսագրությունը

Ըստ InfoPort.am-ի տվյալների այսօր Շուշիի մերձակայքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երեք ադրբեջանցի, հայկական կողմից տուժածներ չկան:
 

Ինչպես արդեն հայտնել ենք՝ նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան միջադեպ է տեղի ունեցել Արցախի Շուշի քաղաքի ստորին հատվածում գտնվող անցակետում։

Ըստ InfoPort.am-ի աղբյուրների՝ քաղաքացին տաքսիով մոտեցել է ադրբեջանցի զինծառայողներին և նռնակ նետել նրանց ուղղությամբ։ Ի պատասխան ադրբեջանական կողմը անկանոն կրակ է բացել ճանապարհով անցնող հայկական մեքենաների վրա: 

Միջադեպից հետո Ստեփանակերտ-Բերձոր օանապարհը երկկողմանի կարճ ժամանակով փակվել է: 

Հիշեցնենք, որ օրերս թուրք հատուկջոկատայինի կողմից ռուս խաղաղապահներին սնուցող ջրագծի վրա Շուշիի մերձակայքում շինաշխատանքներ կատարելիս գնդակահարվել էր Արցախի "Ջրմուղկոյուղու" աշխատակից Մարտիկ Երեմյանը: Եվս երեք քաղաքացիական անձ վիրավորվել էին:  

 

  • Կիսվել: