ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Շուշեցիներն իրենց անհանգստությունն են հայտնել բնակարանային խնդրի վերաբերյալ. անդրադարձ

Շուշեցիներն իրենց անհանգստությունն են հայտնել բնակարանային խնդրի վերաբերյալ. անդրադարձ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Շուշիից տեղահանված բնակիչները Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում իրենց անհանգստությունն են հայտնել տեղահանվածներին բնակարաններ տրամադրելու գործընթացի և այդ համատեքստում կիրառվող սկզբունքների վերաբերյալ։

 «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Շուշի քաղաքի բնակիչ Վարդինե Հակոբյանն ասաց, որ ստիպված ապաստանել է Ստեփանակերտի տուն-ինտերնատում:

«Երկու տուն ունեի Շուշիում: Այսօր հինգ երեխաներիս հետ ապրում եմ ծերանոցում։ Տնօրինությունը և ամբողջ աշխատակազմը մեզ լավ են վերաբերում: Սակայն պայմանները այդքան էլ հարմար չեն բնակվելու համար: Խնդրանքս է` մեզ մի հարմար կացարան տան, որպեսզի կարողանամ երեխաներիս հետ այնտեղ ապրել»,- ներկայացրել է նա:

Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Կառավարության կողմից մշակվում է կարգ, ըստ որի` պարզ կլինի, թե բնակարաններն ինչ սկզբունքով են տրամադրվելու տեղահանվածներին:

Բնութագրությունը հասանալի չէ

«Շուշիի շրջանից ունենք 2000 տեղահանված ընտանիք՝ 650 բնակչով: Մոտ 1200 ընտանիք գտնվում է Երևանում: Այդ բոլոր ընտանիքներին միանգամից բնակարանով ապահովել հնարավոր չէ. պետք է փուլ առ փուլ իրականացնել գործընթացը»,- նշել է Գ. Հովհաննիսյանը:

Ըստ բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանի` բնակարանները կտրամադրվեն բալային համակարգով՝ ըստ ընտանիքների կազմի, ըստ առաջնայնության ու կարիքի:

Բնութագրությունը հասանալի չէ

«Ես հավաստիացնում եմ, որ բնակարանները տրամադրվելու են միմիայն արդարության սկզբունքով: Շուտով հերթացուցակները կհրապարակվեն, և, եթե որևէ մեկի մոտ հարցեր առաջանան` կապված դրա հետ, ես ինքս պատրաստ եմ բոլոր հարցերին պատասխանել: Ամենախոցելի խումբը տեղահանված և ընտանիքում զոհ ունեցող ընտանիքներն են, այնուհետև` առաջին կարգի հաշմանդամություն ունեցող անդամով, բազմազավակ, զինծառայողների ընտանիքները: Այս ամենը բնակիչներին ներկայացվել է նաև նախագահի հետ հանդիպման ժամանակ, ինչը ընդունելի է եղել նրանց կողմից»,- ընդգծել է Ա. Մանգասարյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Նշենք , որ նախաձեռնության մասնակիցներին ընդունել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա լսել է բոլոր մտահոգությունները և մանրակրկիտ ներկայացրել բնակարանների տրամադրման կարգը:

  • Կիսվել: