շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Շոյգուն հանդիպել է Ալիևի ու Հասանովի հետ

Շոյգուն հանդիպել է Ալիևի ու Հասանովի հետ

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում կարգավորման մասին հայտարարության իրականացման ընթացքը:

Շոյգուի հետ հանդիպման ժամանակ Ալիեւը բարձր է գնահատել Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարության իրագործման ընթացքն ու ռուս խաղաղապահների գործողությունները:

՛՛Համոզված եմ՝ այդպես կլինի նաեւ հետագայում՛՛,-ասել է Շոյգուն:

 

  • Կիսվել: