չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Շիֆը պաշտոնապես կոչ է արել ԱՄՆ-ին ճանաչել ԱՀ անկախությունը

Շիֆը պաշտոնապես կոչ է արել ԱՄՆ-ին ճանաչել ԱՀ անկախությունը

Ես պաշտոնապես կոչ եմ անում ԱՄՆ-ին ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ԱՄՆ Ներկայացուցիչների տան հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Միացյալ Նահանգները չի կարող ոչինչ չանել, երբ Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմում են Արցախի դեմ՝ սպանելով հարյուրավոր զինվորների ու քաղաքացիների և տեղահանելով տասնյակ հազարավոր մարդկանց՛՛:

  • Կիսվել: