ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռուս խաղաղապահները ԼՂ-ում ավելի քան 80 հեկտար տարածք են ականազերծել

Ռուս խաղաղապահները ԼՂ-ում ավելի քան 80 հեկտար տարածք են ականազերծել

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները ականազերծել են ընդհանուր առմամբ ավելի քան 80 հա տարածք, հայտնաբերվել և վնասազերծվել է 4577 պայթուցիկ առարկա: Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանությա նախարարությունից։

Հաղորդագրության համաձյան՝ ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում ինժեներական ստորաբաժանումները ականազերծել են ավելի քան 80 հա տարածք, 24.8 կիլոմետր ճանապարհներ, 168 բնակելի շենք և 6 սոցիալական նշանակություն ունեցող օբյեկտ, հայտնաբերել և վնասազերծել է 4577 պայթուցիկ օբյեկտ։

«Ռուս խաղաղապահները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն, վերականգնում են քաղաքացիական և ինժեներական ենթակառուցվածքները: Ռազմական գործողություններից տուժած տարածքներում ռուս խաղաղապահների օգնությամբ շարունակվում է կենսական նշանակության ինժեներական հաղորդակցության վերականգնումը: Օրվա ընթացքում վերականգնվել է 2 հենարան, 1 կիլոմետր երկարությամբ էլեկտրահաղորդման գծեր և 1,2 կիլոմետր երկարությամբ գազատարի պահուստային հատված Լիսոգոր բնակավայրի շրջանում»,-նշվում  է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: