ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ռուս խաղաղապահները ԼՂ պատասխանատվության գոտում հսկել են հինգ երթուղի

Ռուս խաղաղապահները ԼՂ պատասխանատվության գոտում հսկել են հինգ երթուղի

Ռուս խաղաղապահները հսկողություն են իրականացրել Ասկերանի, Լաչինի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում՝ հինգ երթուղիներիներում՝ Արցախի սահմանագծի երկայնքով՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարունակում են իրականացնել իրենց առջև դրված խնդիրները՝ իրենց պատասխանատվության գոտում գտնվող սահմանին հրադադարի ռեժիմի պահպանման, ինչպես նաև՝ ապահովում են տրանսպորտային միջոցների և ապրանքների փոխադրման անվտանգությունը՝ Լաչինի միջանցքով։

  • Կիսվել: