շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ռուս խաղաղապահներն ապահովում են տրանսպորտի և մարդկանց անվտանգ ելքն ու մուտքը Լաչինի միջանցքով. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահներն ապահովում են տրանսպորտի և մարդկանց անվտանգ ելքն ու մուտքը Լաչինի միջանցքով. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում Լեռնային Ղարաբաղի 27 դիտակետում և ապահովում են ավտոմոբիլային տրանսպորտի և մարդկանց անվտանգ ելքն ու մուտքը Լաչինի միջանցքով: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

«Ցուցադրում ենք ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայությունը: Ապահովում ենք տարանցիկ տրանսպորտի տեղաշարժի անվտանգությունը: Յուրաքանչյուր մեքենա ստուգման է եթարկվում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ զննման: Ծառայություն է վարվում ինչպես ցերեկն, այնպես էլ գիշերը»,- ասել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Ռիպսկին:

Ըստ հաղորդագրության՝ բոլոր դիտակետերում ընթացիկ իրավիճակի վերահսկման համար տեղակայված են հսկման տեսախցիկներ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

  • Կիսվել: