երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
ՌԴ պաշտպանության փոխնախարարը եւ ԿԽՄԿ նախագահն անդրադարձել են ԼՂ-ում հումանիտար իրավիճակին

ՌԴ պաշտպանության փոխնախարարը եւ ԿԽՄԿ նախագահն անդրադարձել են ԼՂ-ում հումանիտար իրավիճակին

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում եւ Սիրիայում հումանիտար իրավիճակը եւ կորոնավիրուսի դեմ պայքարը, տեղեկացնում են ՌԴ ՊՆ-ից:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Սիրիայի Արաբական Հանրապետությունում եւ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված հարցեր, կորոնավիրուսի տարածման դեմ պայքարը, ինչպես նաեւ ԿԽՄԿ-ի հետ ՌԴ ՊՆ-ի համագործակցության հեռանկարներն ու ընթացիկ վիճակը:

  • Կիսվել: