կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՌԴ խաղաղապահները ապահովել են ուխտավորներով 5 հազար ավտոմեքենաների անվտանգ մուտքը Ղարաբաղ

ՌԴ խաղաղապահները ապահովել են ուխտավորներով 5 հազար ավտոմեքենաների անվտանգ մուտքը Ղարաբաղ

Սուրբ Ծննդյան օրը ռուս խաղաղապահներն ապահովել են Ռուսաստանից եւ Հայաստանից ժամանած ուխտավորներով ավելի քան 5000 ավտոմեքենաների անվտանգ մուտքը Լեռնային Ղարաբաղ, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Ամբողջ քրիստոնեական աշխարհի մեծ տոնի՝ Սուրբ Ծննդի տոնակատարության օրը ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են ավելի քան 5000 ավտոմեքենաների անվտանգ մուտքը Լեռնային Ղարաբաղ դիտակետերով եւ Լաչինի միջանցքով:

Քսանյոթ դիտակետերում ռուս խաղաղապահներն իրավիճակի շուրջօրյա դիտարկում են իրականացնում եւ վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը։

«Ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետերն աշխատում են բնականոն ռեժիմով։ Ռուս խաղաղապահները պահպանում են տարանցիկ ավտոմեքենաների մուտքի հսկողությունը, ստուգում են փաստաթղթերը եւ անհրաժեշտության դեպքում ստուգում են ավտոմեքենաները: Վերահսկողություն է իրականացվում նաեւ հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսեյ Սերգեեւը։

  • Կիսվել: